Պահանջում ենք զերծ մնալ եկեղեցու դեմ բռնություն պարունակող հայտարարություններից. ԳԴ

Սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվում, որ դեկտեմբերի 27-ին Գարեգին Երկրորդի դեմ բողոքի ակցիա է իրականացվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ բողոքի ակցիաների կազմակերպման ու իրականացման մասին հրապարակային կոչերը։

Գարեգին Բ–ն ընդունել է ՍԴ նախագահին

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, առանձին դեպքերում այդ կոչերում օգտագործվել են վիրավորական, ատելության խոսքին բնորոշ արտահայտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են այդ ակցիաների ընթացքում հնարավոր բռնությունների, հասարակական կարգի խախտման հանգեցնող, ինչպես նաև ապօրինի այլ գործողությունների էական ռիսկեր:

Կաթողիկոսը հանդիպել է Փաշինյանին ու հորդորել, որ վայր դնի վարչապետի լիազորությունները

«Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես ակցիայի նախաձեռնողներից, այնպես էլ հնարավոր մասնակիցներից պահանջում է զերծ մնալ նման բովանդակությամբ հրապարակային հայտարարություններ անելուց և այդպիսիք արդարացնելուց, ինչպես նաև այնպիսի գործողություններ իրագործելուց, որոնք կարող են խաթարել հոգևոր կենտրոնի և հոգևորականների բնականոն գործունեությունը, Սուրբ Էջմիածին այցելող քաղաքացիների այլ իրավունքները, ոտնահարել և վիրավորել վերջններիս հոգևոր զգացմունքները և կարող են հանգեցնել միջխմբային բախումների»,– ասված է դատախազի խորհրդականի տարածած հաղորդագրության մեջ:

Աբրահամյանը նաև զգուշացնում է, որ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները նման դրսևորումները կասեցնելու և կանխելու համար, իսկ եթե այդպիսիք տեղի ունենան ու կրեն հանցավոր բնույթ, դրանցում ներգրավված բոլոր անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Նշենք, որ սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում կիրակի` դեկտեմբերի 27-ին, Էջմիածնում կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ:

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ