Լոռու մարզում «Գազելը» դուրս է եկել ճանապարհից ու զառիվայրից ընկել երկաթգծերի վրա

Այս տարվա ընթացքում սա արդեն յոթերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահին-Թումանյան վազուրդում «Գազել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը, որը բեռնված է եղել բանջարեղենով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և զառիվայրից ընկել երկաթուղային գծերի տարածք: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը գրանցվել է դեկտեմբերի 24-ին` ժամը 16:30-ի սահմանում։ 

Մեքենայի վարորդը՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Պ.-ն, ասել է, որ ուշադրությունը շեղվել է բջջային հեռախոսի պատճառով և չի կարողացել կառավարել մեքենան։

Լոռու մարզում «Գազելը» դուրս է եկել ճանապարհից ու զառիվայրից ընկել երկաթգծերի վրա

Ավտոճանապարհի այս հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում, լայնացվում և փոխվում է ճանապարհի վերին շերտը:

Միջադեպի հետևանքով գնացքների ժամանակացույցը չի խախտվել:

Ոստիկանները բացահայտել են 350 մետր օդային հաղորդակցության կապի հաղորդալարի գողությունը

Այս տարվա ընթացքում սա արդեն յոթերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում: «Հարավկովկասյան երկաթուղին» իր հերթին գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները և վարորդներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

Փամբակ-Շահալի հատվածում մեքենան ժայռից ընկել է երկաթգծի օտարացված հողաշերտի վրա. լուսանկար