Հայտնաբերվել է զոհված զինծառայողի ևս 4 մարմին

Որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի, Զանգելանի, Մատաղիսի եւ Ջաբրայիլի հատվածերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին Ջաբրայիլից, 1 մարմին՝ Մատաղիսից: Այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի, Զանգելանի, Մատաղիսի եւ Ջաբրայիլի հատվածերում»,- նշեց Հունան Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողի մարմին:

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։

Զինծառայողների մարմինների ճանաչման ընթացքում տեղի են ունեցել սխալ նույնականացումներ