Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վերին Լարսում մոտ 300 բեռնատար է կուտակվել

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը։

Շիրակի մարզի Ամասիայի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

ԱԻՆ-ը հայտնում է նաև, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար՝ հիշեցնելով, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Գորիսից Կապան հասնելու համար այլընտրանքային ճանապարհ է անհրաժեշտ. Աբրահամյան