Գավառում կրակոցների ու հիվանդանոցի վրա հարձակվելու գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի

Անկարգությունների մասով գործի նախաքննությունն ավարտվել է։ Գավառի երկու բնակչի սպանության մասով նախաքննությունը շարունակվում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Գավառ քաղաքի հիվանդանոցում 2020թ. ապրիլի 28-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանությունների գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Գավառի կրակոցների գործով սպանության փորձի համար մեղադրանք է առաջադրվել երրորդ անձին

Նշվում է, որ մեղադրյալները ներգրավված են Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի մասով քրեական գործին։

Այս մասով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար ուղարկվել դատախազին:

Իսկ դեպքի շրջանակներում Գավառի երկու բնակչի սպանության մասով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` Նորատուս համայնքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Նորատուսի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել, որի հետևանքով Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Գավառի կրակոցների դեպքով 5 մարդ է ձերբակալվել. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

Այնուհետև սպանվածների հարազատներն ու ընկերները նույն օրը երեկոյան հավաքվել են հիվանդանոցի բակում ու հայհոյանքներ հնչեցնելով, աղմկելով, վիրավորված անձանց հետ հաշվեհարդար տեսնելու, նրանցից վրեժխնդիր լինելու կոչերով փորձել ներխուժել ոստիկանության ծառայողների հսկողության ներքո գտնվող Գավառի բժշկական կենտրոնի շենք:

Գավառի կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել 23 անձի․ նոր մանրամասներ

Նրանք բռնություն էին գործադրել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քաշքշելով, հրելով նրանց, կոտրելով բժշկական կենտրոնի մուտքի դռներն ու պատուհանները՝ ներխուժել էին ներս՝ ջարդել, վնասել ու ոչնչացրել բժշկական կենտրոնին գույք, ինչպես նաև վնասել բժշկական կենտրոնի բակում կայանված շտապբուժօգնության ավտոմեքենաների անվադողերը:

Գործի նախաքննությամբ պարզվել է, որ մասնակիցներից մեկը՝ Նորատուս գյուղի 35-ամյա բնակիչը, ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ կոտրել է նշված բժշկական կենտրոնի հիվանդասենյակների դռները և դրանցից մեկում հայտնաբերելով Դ. և Ա. Հայթյաններին, համոզված լինելով, որ նրանք են սպանել իր եղբորը, դանակով, այնուհետև բռունցքներով հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Գեղարքունիքի մարզում ավտովթարից մահացածը Գավառի կրակոցների գործով մեղադրյալն է

Կարծելով, թե հասել են իրենց նպատակին` սպանել են Հայթյաններին, խումբը հեռացել է բժշկական կենտրոնից:

17 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 35-ամյա տղամարդու նկատմամբ՝ կալանավորումը: