Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան խաչմերուկում

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ կփոփոխվի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում դեկտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշնում է, որ կփոփոխվի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը։

Բաղրամյան պողոտայով Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում հետադարձը և ձախ շրջադարձով դեպի Դեմիրճյան փողոց մանևրները կկատարեն լուսացույցի ձախ սեկցիայի թույլատրող ազդանշանի դեպքում:

Երևանի Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհին երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի