Ընդդիմությունը բողոքի ակցիան շարունակում է գլխավոր դատախազության շենքի մոտ

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողները երթով շարժվել են Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Նրանք ուզում են ամոթանք տալ գլխավոր դատախազին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հանուն հայրենիքի փրկության շարժման անդամներն ու բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազություն ու բողոքի ակցիան շարունակում են այնտեղ։

«Գլխավոր դատախազը, որը հաճույքով ծառայել է նախորդ իշխանությանը, հիմա նույնն է անում։ Նրան չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից։ Իշխանությունները և նրան սպասարկող բոլոր անձինք հանգիստ չեն ունենա այս երկրում», - ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Թաթոյանն անթույլատրելի է համարում զենքով հարցեր լուծելու մասին կոչերը

Նա հավելել է, որ դատախազության շենքի դիմաց ակցիայի ավարտից հետո մտադիր են գնալ Ազատության հրապարակ, որտեղ շարունակելու են իրենց հանրահավաքը։

 Հավելենք, որ ընդդիմադիր ուժերը դեկտեմբերի 23-ին հայտարարել էին, որ այսօր կառավարության նիստի ժամին կշրջափակեն  կառավարության շենքը: Բայց ոստիկանությունը նրանցից առաջ անցավ։ Բազմաթիվ ոստիկանները մոտ 5 ժամ շրջափակել էին կառավարության շենքն ու թույլ չտվեցին ցուցարարներին մոտենալ կառավարության շենքին։

Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն ու մոտ 70 այլ ցուցարարի

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայրենիքի փրկության շարժում», որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։