ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik.Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախում փրկարարական առաքելությունն ավելի դյուրին դարձնելու համար ծառայության նյութատեխնիկական բազան Ռուսաստանի աջակցությամբ համալրվել է նոր ու ժամանակակից տեխնիկայով:
«Այսօր ծառայության տեխնիկական պարկը համալրվել է արդի չափանիշներին համապատասխան «ԿամԱԶ և Ուրալ» մակնիշի բազայի հիմքի վրա ստեղծված հրշեջ փրկարարական 6 ավտոցիստեռնով, բարձր անցանելիությամբ (ամենագնաց) 4 հատ «ՈւԱԶ ՀԱՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենաներով, մեկ «ԿամԱԶ» ավտոկռունկով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, համագործակցության շրջանակում ՌԴ-ն հետպատերազմական Արցախում հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում պատերազմից ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար տրամադրվել է անհրաժեշտ քանակի շինանյութ, կահույք, կապի որակի բարձրացման համար՝ էլեկտրալարեր, ինչպես նաև 100 ԿՎՏ հզորությամբ գեներատորներ ու դաշտային խոհանոց:
Ղարաբաղի կարգավիճակը լրացուցիչ բանակցություններ է պահանջում․ Վալենտինա Մատվիենկո
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը Արցախում ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման ավագ՝ գնդապետ Վադիմ Գարշենի ուղեկցությամբ ծանոթացել է ստացված ավտոտեխնիկայի հնարավորություններին: Ծառայության տնօրենը վստահություն է հայտնել, որ այս հատուկ մեքենաներով ծառայության աշխատանքը կդարձնեն ավելի անվտանգ ու արագ:
Ամենամեծ խմբաքանակը. Ռուսաստանից 35 վագոն բեռ է ուղարկվել Արցախին օգնելու համար