ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջ է բացվել, որի նպատակը բանկային տվյալներ, էլփոստի հասցե և գաղտնաբառ գողանալն է։ Տեղեկությունը հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
«Թուրքիան հասավ իր ուզածին...». Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել Դադիվանքից
«Պետք չէ նման գրառումների հավատալ, տարածել, մեկնաբանել ու որևէ տվյալ փոխանցել։ Ձեզ գումար փոխանցելու համար ուղարկողին քարտի անվտանգության եռանիշ թիվը հարկավոր չէ, այստեղից նույնպես կարող եք եզրակացնել, որ խաբեություն է»,– գրված է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը հրապարակել է նաև կեղծ էջի սքրինշոթը։