ՌԱԴԻՈ

Պայմանավորվել ենք` Կարմիր խաչի հետ հաջորդ հանդիպմանը կամփոփվեն կոնկրետ փաստեր. Էնֆիաջյան

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպմանն ու նրա հետ քննարկված հարցերին։
Sputnik
Պայմանավորվել ենք` Կարմիր խաչի հետ հաջորդ հանդիպմանը կամփոփվեն կոնկրետ փաստեր. Էնֆիաջյան

Վահե Էնֆիաջյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարին առաջարկել էր հանդիպել ու քննարկել ռազմագերիների, ինչպես նաև անհետ կորած անձանց վերաբերող կարևոր հարցերը և ճշտել հետագա անելիքները։ Ըստ նրա` Կարմիր խաչի առաքելությունը չափազանց մեծ է նաև հումանիտար ծրագրերի իրականացման գործում, քանզի ունենք հազարավոր ընտանիքներ, որոնք ունեզրկվել են, նրանց զրկել են տարրական կեցության, բնակավայրի իրավունքից, տնտեսվարությունից ու աշխատանքից։ 

Ադրբեջանը պետք է մինչև դեկտեմբերի 28-ը հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրի

«Ցավում եմ, որ այնուամենայնիվ հստակ տեղեկություններ չկարողացանք ստանալ պարոն Ռիբոյից, թե կոնկրետ քանի գերեվարված անձ կա ադրբեջանական կողմում։ Չնայած ԱԺ–ում նա առաջին անգամ էր գտնվում, այդուհանդերձ հնարավորություն ստացանք նրան փոխանցել մեր մտահոգությունները և հայտնել, որ եթե իրավական, օրենսդրական որևէ կարգավորման հարց առաջանա, ապա պատրաստ ենք հետևողական լինել, կատարել անհրաժեշտ լրամշակումներ, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ առաջ ընթանա»,– նշեց ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով մասնավորապես այն տեղեկատվությանը, որ ադրբեջանական կողմն արդեն հավաստել է իր մոտ 62 գերու առկայությունը` Էնֆիաջյանն ասաց, որ նրանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ հարցը նույնպես քննարկվել է հանդիպման ժամանակ։

Բացի 62 շիրակցիներից, Ադրբեջանը նաև այլ գերիների կփոխանցի Հայաստանին. պատգամավորներ

«Քննարկվել են նաև հարցեր, որոնք առնչվում են անձանց նույնականացմանը, ինչը նույնպես հայկական կողմի համար ցանկալի ժամանակամիջոցում չի արվում, ուստի ցանկություն կա նաև արտասահմանից մասնագետներ, սարք–սարքավորումներ ներգրավել ընդհանուր գործընթացում։ Մենք պայմանավորվեցինք, որ հաջորդ հանդիպումների ժամանակ արդեն կոնկրետ փաստեր կամփոփվեն։ Պարոն Ռիբոն տիրապետում է խնդիրներին և կատարել է մեծածավալ աշխատանք։ Պարզապես պետք է լինենք համբերատար և օգտվենք հնարավոր բոլոր գործիքակազմից»,– նշեց ԱԺ փոխնախագահը։ 

Համացանցում հրապարակվող գերիների ցուցակները ճշգրտված չեն. ՔԿ

Անդրադառնալով գերիների հարցում ադրբեջանական կողմի վարքագծին, նրանց իրական թվաքանակը թաքցնելու հանգամանքին` Էնֆիաջյանն ընդգծեց, որ որևէ մեկն այս փուլում չի կարող երաշխիքներ տալ Ադրբեջանի իշխանության վարքագծի, բարեկրթության կամ գործողությունների մասով, սակայն գերիների հարցում, բացի Կարմիր խաչից, այլ կառույց, միջանկյալ կամուրջ չունենք, ուստի գրագետ աշխատանքի շնորհիվ պետք է այդ կամուրջի միջոցով հասնենք ցանկալի արդյունքի։