Ո՞վ է պահպանում մեր դիրքերը Դավիթ Բեկ գյուղի մոտ. նոր սահմանի և սահմանապահի լուսանկարները

Sputnik

Պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն ակտիվորեն գնդակոծում էր Դավիթ Բեկ գյուղը։ Սկզբում կրակում էին մեր դիրքերի վրա, որից հետո սկսեցին «Սմերչ»-ով և «Գրադ»-ով հարվածներ հասցնել հենց գյուղի ուղղությամբ, կար զոհ և վիրավորներ:

Գյուղը պաշտպանող կամավորներից մեկը՝ 62-ամյա Սերգեյը պատմում է, որ սահմանների ներկայիս «վերաձևման» արդյունքում անմիջապես գյուղի ուղղությամբ համեմատաբար քիչ են հետ քաշվել՝ ընդամենը 20 մետր, այն էլ՝ միայն մի դիրքում։ Դիրքերի մեծ մասում ՀՀ Զինված ուժերը կպահպանեն առավելությունը, բայց ոչ ձախ թևում (Շուռնուխ գյուղի ուղղությամբ), այնտեղ իրավիճակը ճիշտ հակառակն է։

«Թշնամու դիրքը մեզնից 600–700 մ հեռավորության վրա է». կյանքը` Դավիթ Բեկում. տեսանյութ

Գյուղը հայտնվում է հեռահար դիպուկահարների և ականանետերի թիրախում` էլ չասած խոշոր հրետանու մասին։ Զինծառայողներին օգնելու համար այս դիրքեր են հասել կամավորներն ու Մոբը` Երևանից, Կապանից, Մասիսից և այլ տեղերից։

Նա կռվել է դեռ 90-ականներին և այս պատերազմում նույնպես․ նրանց կամավորական ջոկատը հավաքվել էր հոկտեմբերի 19-ին։

«Հավանաբար Աստծո կամքն է, որ այսպես պատահեց։ Տղերքն էին ափսոս, տարածքների կորուստը երկրորդ պլանում է»,-հոգոց է հանում տղամարդը։

Դիրքերին մեկը գնալու ճանապարհին մեկ ուրիշ կամավորական պատմում է, որ իրեն զանգել էին Երևանից, հարցնում էին՝ հո գյուղը չեն հանձնել։

«Եթե այն հանձնել են, ուրեմն որտե՞ղ եմ ես կանգնած, ի՞նչ եմ պաշտպանում»,-ասում է զինվորականը։

Նա դժգոհ է սոցցանցերում տիրող իրավիճակից, մասնավորապես՝ զանգվածային ագրեսիայից և վիրավորանքներից․«Երեխաներն ի՞նչ պիտի սովորեն։ Ամոթ է»։

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ ռուս սահմանապահների դիրք է տեղակայվել

Դիրքերից երևում է հարթավայրն ու դաշտը, որտեղ գտնվում է Սանասարը(Կուբաթլուն)։ Մի քանի հարյուր մետր այն կողմ ադրբեջանական դիտակետն է։

«Հետաքրքիրը գիտե՞ս որն է, երեկ նայում ենք՝ մեզ մոտ ամեն ինչ սպիտակ է, ձյան տակ, իսկ դրանց մոտ արև է։ Ուղիղ գծով, նույնիսկ այդ հարցում բախտները բերել է»,-ծիծաղում է  կամավորներից մեկը։

Ադրբեջանցիները պահանջում են իրենց փոխանցել Շուռնուխի 12 տները. ի՞նչ է պատմում գյուղապետը

Նա պատմում է, որ լավ եղանակին դիրքերում շապիկով էր շրջում։ Նոր եկած տղերքը շատ էին զարմանում, նրանք սաղավարտներով էին, զրահաբաճկոններով։ Թաքնվում էին ամեն հարվածից, բայց մի երկու օր անց սովորեցին։

«Բաց դաշտում գնդակոծության տակ ընկնելուց հետո այստեղ խրամատներ տեսանք։ Մեզ համար դա վերջն էր, ավելի լավ լինել չէր կարող»,-շարունակում է նա՝ պարզաբանելով, որ մինչ այդ Կուբաթլուում է կռվել։

Հենց այդ ուղղությամբ՝ հայկական դիրքերից այն կողմ, գտնվում էին հողերը, որոնք Արցախի իշխանությունները վարձով էին տալիս Դավիթ Բեկի բնակիչներին։ Գյուղի բնակիչներն ուրիշ արոտավայրեր ու դաշտեր փաստացի չունեն։

Չնայած անհարմարություններին, զինծառայողները չեն բողոքում՝ ամեն բան հերիքում է։ Բայց նրանց կենցաղի մասին ավելի լավ կպատմեն լուսանկարները։

1 / 20
Սյունիքի Դավիթ Բեկի սահմանապահները
2 / 20
Սյունիքի Դավիթ Բեկի սահմանապահը
3 / 20
Սյունիքի Դավիթ Բեկի գյուղի դիրքերը
4 / 20
Դիրքապահների սուրճը համեղ է
5 / 20
Դիրքապահների սուրճը համեղ է
6 / 20
Սահմանային դիրքերում նաև թեյ են տալիս
7 / 20
Սահմանը պահող տղերքը
8 / 20
Սահմապահը սուրճ է հյուրասիրում
9 / 20
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ գտնվող դիրքերից մեկում շան քոթոթը տաքանում է վառարանի մոտ
10 / 20
Սահմապահը դիրքը
11 / 20
Սահմանը պահող տղերքը
12 / 20
Սահմանը պահող տղերքը
13 / 20
Սահմանը պահող տղերքը
14 / 20
Սահմանապահ դիրքերը
15 / 20
Սահմանապահ դիրքերը
16 / 20
Զինվորական դիրքի լվացարանը
17 / 20
Դիրքերում ճաշի ժամ է
18 / 20
Դիրքերում ճաշի ժամ է
19 / 20
Սահմանապահները
20 / 20
Սահմանապահ դիրքը