Միջազգային հարթակներում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանողները հանդիպել են նախագահին

Հանդիպմանը քննարկվել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների խախտումների իրավական գործընթացները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Լևոն Գևորգյանի, քաղաքագետ Իրինա Ղափլանյանի հետ:

Վերադարձած 44 գերիներից 26-ի մասով ՀՀ կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան

Տեղեկությունը հայտնում են նախագահի պաշտոնական կայքից և հավելում, որ հանդիպումներն ու քննարկումները միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող խնդիրների շուրջ են։

Հանդիպմանը քննարկվել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված՝ մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության իրավական գործընթացները և միջազգային ատյաններում Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել այդ ուղղությամբ ձեռնարկվող և ձեռնարկվելիք քայլերին:

Հայ ծերունու գլխատման դեպքը կներառվի ՄԻԵԴ–ի գանգատում. Ադրբեջանը դեռ թաքցնում է փաստերը