Մեկ օրում ավելի քան 480 փախստական է վերադարձել Արցախ

Խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման համար շուրջօրյա դիտարկում են անցկացնում 23 դիտակետերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ավելի քան 480 փախստականներ խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են իրենց տներ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ղարաբաղի մեջ դարձանք փախստական. Ասկերանի շրջանի բնակիչ

«Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, ինչպես նաեւ վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 41 հազար փախստական․ ՌԴ ՊՆ

Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 43 հազար փախստականներ:

Վերադարձած 44 գերիներից 26-ի մասով ՀՀ կառավարությունը դիմել էր ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան