Կոնֆլիկտային ներուժն Անդրկովկասում պահպանվում է․ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբ

Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբում նշել են, որ իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության աստիճանը չի նվազում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Ընթացիկ միջազգային իրավիճակը գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության հետագա սրում է խոստանում, Անդրկովկասում կոնֆլիկտային ներուժը պահպանվում է։ Այսօր արտերկրյա ռազմական կցորդների ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտապի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

Արման Թաթոյանը Մոսկվայում է

«Աշխարհում լարվածության աճին նպաստում է ահաբեկչության ու ծայրահեղականության ծավալների ընդլայնումը, շարունակվող գլոբալ տնտեսական անկումը` կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին, նաև մի շարք պետությունների ապակառուցողական արտաքին քաղաքականությունը», - ասել է Գերասիմովը։

Նրա խոսքով՝ ահաբեկչական ակտիվություն է պահպանվում Սիրիայում, Իրանում, Աֆղանստանում ու Լիբիայում։ Գլխավոր շտաբի պետն ավելացրել է, որ չի նվազում նաև լարվածության աստիճանն իրանա-ամերիկյան հարաբերություններում։