ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Կառավարությունը կչեղարկի պատերազմի մասնակիցների երթևեկության տուգանքները։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկն այսպիսի հարց բարձրացրեց, որ պատերազմի մասնակիցների երթևեկության հետ կապված տուգանքներ են գալիս այն պարագայում, երբ ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով` երթևեկության կանոնների որոշակի խախտումներ են թույլ տրվել»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունն արագ արձագանքում է քաղաքացու բարձրացրած խնդրին։
Վարչապետը կարևորեց, որպեսզի այս կարգավորումից չօգտվեն այն մարդիկ, որոնք շահառու չեն հանդիսանում։
«Դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս արագ նույնականացնենք պատերազմի մասնակիցներին»,–ասաց Փաշինյանը։
Հայաստանում բժիշկների զորահավաք է հայտարարվում
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ վարչական իրավախախտումների օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն արդեն պատրաստ է ու առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը` գրավոր ընթացակարգով։
Մանրամասներ են հայտնի Արցախից Հայաստան զենք–զինամթերք տեղափոխելու դեպքերից. «Ժողովուրդ»