Ձյուն է տեղում. Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վրաններ, կարտոֆիլի պլեճ, ձյուն. ընդդիմադիրները գիշերել են հրապարակում. տեսանյութ

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար։

Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մնաց` այլմոլորակայիններն էլ գան. Գեղարքունիքում առաջին ձյունն է տեղացե՞լ. տեսանյութ

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Գարուն ա, ձուն ա արել...». Երևանում ապրիլի 24-ին ձյուն տեղաց. տեսանյութ