Բողոքի ակցիա անող 17 քաղաքացու ոստիկանություն են տարել

Քաղաքացիները փակել էին Երևանի Տիգրան Մեծ, Ամիրյան և Նալբանդյան փողոցները` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի փողոցներում բողոքի ակցիա անող և փողոցները փակող քաղաքացիներից 17-ին ոստիկանություն են տարել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից։

Ակնկալում ենք կոնկրետ պատասխաններ. անհետ կորած զինվորների ծնողներին կընդունի վարչապետը

Քիչ առաջ անհնազանդության ակցիաներ էին տեղի ունենում Երևանի Տիգրան Մեծ, Ամիրյան և Նալբանդյան փողոցներում. քաղաքացիները փակում էին փողոցը` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ոստիկանները 5 րոպե տվեցին քաղաքացիներին փողոցները բացելու համար, որից հետո սկսեցին բերման ենթարկել նրանց։

Նշենք, որ բողոքի ակցիա անողները հայտնեցին, որ միանում են Հանրապետության հրապարակում նստացույց անողներին։

Միաժամանակ, Երևանի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա էին անում անհետ կորածների ծնողները` «ԿԱՄազ»–ներով փակելով փողոցը։ Նրանք պահանջում էին, որպեսզի իշխանությունը գործուն քայլեր ձեռնարկի իրենց զավակներին գտնելու համար։

Ակցիայի մասնակիցներից մեկը վնասվածք է ստացել. ցուցարարները միացան նստացույց անողներին

Նրանք, սակայն, քիչ առաջ բացեցին Բաղրամյան պողոտան` ասելով, որ Փաշինյանը խոստացել է վաղն առավոտյան իրենց ընդունել։ Այս բողոքի ակցիայի որևէ մասնակից բերման չի ենթարկվել։