Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ է նշանակվել

ՊՊԾ պետ է նշանալվել կառույցի հնաբնակներից մեկը։ Հենց ՊՊԾ պետն է հանդիսանում վարչապետի անվտանգության ղեկավարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ է նշանակվել։

Արցախի կառավարությունում նոր նշանակումներ են կատարվել

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Սարգիս Հովհաննիսյանին նշանակել ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սարգիս Հովհաննիսյանը ՊՊԾ-ի հնաբնակներից է։ Ըստ լուրերի` նա եղել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորում։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է պաշտոնից դեռ 2019-ի հոկտեմբերին