ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։
Վարչապետի դեկտեմբերի 23–ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն ազատելվել էր զբաղեցրած պաշտոնից։
Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 8–ին։ Նա այդ պաշտոնում շատ կարճ պաշտոնավորեց` ընդամենը 4 ամիս։