Արցախում ևս 8 զինծառայողի աճյուն են հայտնաբերել

Որոնումները վերջերս տեղի ունեցած մարտական գործողությունների տարածքում շարունակվում են, աշխատանքներին մասնակցում են մի քանի ջոկատ, նաև անհետ կորածների հարազատները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ֆիզուլուց, Ջաբրայիլից և Հադրութից գտել են 35 զինծառայողի աճյուն ու մեկ տարեց կնոջ դիակ

«Որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիի, Ջաբրայիլի, Կովսականի (Զանգելան) տարածքում», - ասել է Թադևոսյանը։

Այսպիսով՝ նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 22-ը որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1069 զոհված զինծառայողի ու քաղաքացիական անձանց աճյուն։

Թադևոսյանը հայտնեց, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինվորների ծնողներն ու կամավորականները։ Բանակցություններն անցկացվում են ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ։

Նշենք, որ դեկտեմբերի 19-21-ը Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում մահացածների հիշատակին եռօրյա սուգ էր հայտարարվել։

Արցախի ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ շրջանում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին