Անհնազանդության ակցիաներ. անհետ կորածների ու գերիների ծնողները փակում են Երևանի փողոցները

Ակցիայի կազմակերպիչներից Սերգո Գալստյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ակցիան քաղաքական չէ։ Իրենք ուզում են հասկանալ` ունե՞ն պետություն, թե՞ ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանում այս պահին անհնազանդության ակցիա է իրականացվում, որի մասնակիցները բեռնատար ավտոմեքենաներով փակել են Բաղրամյան պողոտա–Պռոշյան փողոց խաչմերուկը։

Խծաբերդ գյուղի մոտ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում. Բեգլարյան

Երթևեկությունն այդ հատվածում ներկա պահին կաթվածահար է։ Ոստիկանները բանակցում են ակցիայի կազմակերպիչների հետ` հորդորելով նրանց բացել ճանապարհը։

Ակցիայի կազմակերպիչներից Սերգո Գալստյանը լրագրողների հետ զրույցում հայտարարաեց, որ ակցիան քաղաքական կամ կուսակցական չէ։

Ակցիայի մասնակիցներն անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողներն են։

«Ես որոնում եմ իմ եղբոր որդուն։ Բայց դա կապ չունի, բոլորն էլ մեր երեխաներն են։ Մենք գործ չունենք ո՛չ 17 կուսակցությունների հետ, ո՛չ 20 կուսակցությունների։ Մենք ուզում ենք հասկանալ` ունե՞նք մենք պետություն, թե՞ ոչ»,–ասաց նա։

6 ընկերներով էինք, ինչ էլ լիներ` պիտի միասին փրկվեինք. 70 օր անհետ կորածների պատմությունը

Գալստյանը հայտարարեց, որ բացի ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայությունից, որևէ այլ պետական մարմնից որևէ իրական աշխատանք չեն տեսել։

Անհետ կորածների ծնողները մեղադրում են գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին

«Թող որևէ մեկը չփորձի քաղաքականացնել մեր ակցիան։ Մենք ծնողներ ենք, որոնք ուզում են գտնել իրենց երեխաներին։ Սա միայն մեր երեխեքի հարցը չի, բոլորիս երեխեքի հարցն է, մեր պետության, մեր պետականության հարցն է»,– ասաց անհետ կորած զինվորի հորեղբայրը։

Ակցիայի մասնակից ծնողները, նրա խոսքով, պահանջում են, որ իշխանությունը Արդբեջանում պահվող գերիների հստակ թիվ հրապարակի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Արցախում, որոնք դադարեցվեցին նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարությունից հետո։

Անհետ կորածների ծնողները ներխուժեցին ՊՆ շենք. տեսանյութ

Պատերազմի ընթացքում զոհվածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ։ Արցախի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ ավելի քան 1800 անուն է հրապարակել, դեկտեմբերի 11-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել 2996 զոհվածի մարմին, բայց դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են նրանցից միայն 302–ի մարմինները։

Անհետ կորածների հստակ թիվը հայտնի չէ։ Նրանց հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում ՀՀ կառավարության ու ՊՆ–ի մոտ` պահանջելով, որ պատկան մարմինները տեղեկություններ հայտնեն իրենց զինվորների մասին։