Ադրբեջանցիները պարում են, բայց ոչ Սևանի մոտ. Գեղարքունիքի մարզպետի հերքումը

Գնել Սանոսյանն անդրադարձել է շրջանառվող այն տեսանյութին, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերքում է լուրերը, թե ադրբեջանցիներն արդեն պարում են Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա։ Սանոսյանը նման գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով շրջանառվող լուրերին։

Ադրբեջանցիները պահանջում են իրենց փոխանցել Շուռնուխի 12 տները. ի՞նչ է պատմում գյուղապետը

«Որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։ Տեսանյութը արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ապատեղեկատվությունն է»,–գրել է Սանոսյանը։

Նա խնդրել է նաև հարգանքով վերաբերվել հայոց բանակին ու հայ զինվորին, որոնք պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական որոշ Տելեգրամ-ալիքներ տարածում էին տեսանյութ, որտեղ մի խումբ տղամարդիկ ձնապատ մի տարածքում պարում են, իսկ մի քանի մետր այն կողմ ինչ–որ ջուր է երևում։ Ադրբեջանցիները հայտնում էին, թե Սևանի ափի մոտ են նկարել տեսանյութը։

Սյունիքի Որոտան ու Շուռնուխ գյուղերում կարող են ցավոտ իրավիճակներ առաջանալ. Փաշինյան