ՌԴ պաշտպանության նախարարությունը պարգևատրել է ՀՀ ԶՈւ մի քանի պաշտոնաթող գնդապետների

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վետերանները պարգևատրվել են ռազմահուշարձանային ուղղությամբ աշխատանքում անձնական մեծ ներդրման և, առաջին հերթին, Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմական ժառանգության պահպանման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Կ. Կ. Ավագյանը ՌԴ ՊՆ–ի կողմից պարգևատրվել է «Հայրենիքի զոհված պաշտպանների հիշատակի հավերժացման գործում վաստակի համար» մեդալով, ՀՀ ԶՈւ պաշտոնաթող գնդապետներ Ս.Ն․ Եսայանը և Մ.Ա.Ստեփանյանը՝ «Հայրենիքի հերոսների հիշատակին» մեդալով: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը պարգևատրել է ՀՀ ԶՈւ մի քանի պաշտոնաթող գնդապետների

Նշվում է, որ այսօր` դեկտեմբերի 24-ին, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի շենքում դեսպանության դիվանագետները և ռազմական ատտաշեի գրասենյակի աշխատակիցները կազմակերպել էին Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պարգևների հանձնումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (ՀՀ ԶՈւ) վետերաններին՝ ռազմահուշարձանային ուղղությամբ աշխատանքում անձնական մեծ ներդրման և, առաջին հերթին, Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմական ժառանգության պահպանման համար:

ՌԴ պաշտպանության նախարարությունը պարգևատրել է ՀՀ ԶՈւ մի քանի պաշտոնաթող գնդապետների

Միջոցառումն անցկացվել է անհրաժեշտ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը պարգևատրել է ՀՀ ԶՈւ մի քանի պաշտոնաթող գնդապետների

Տասնմեկ բժիշկներ պարգևատրվել են «Արիության համար» և «Մարտական զինծառայության» մեդալներով