Ընդդիմությունը շրջափակելու է կառավարության շենքը

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հանրահավաքում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Վաղը` դեկտեմբերի 24-ի առավոտյան ժամը 10։00-ից, ընդդիմությունը բոլոր կողմերից շրջափակելու է ՀՀ կառավարության շենքը:

Մենք իշխանության չենք ձգտում. Սեյրան Օհանյանը միացել է ընդդիմության հանրահավաքին

Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով` այդ ակցիայի նպատակն է, որ կառավարությունը հնարավորություն չունենա մտնելու շենք։

«Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն: Նրանք չպետք է անցկացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից»,-հայտարարեց Մանուկյանը:

Նա նաև շեշտեց, որ կառավարության անդամները հաճախ հետնամուտքով են մտնում շենք, ինչով պայմանավորված` իրենք ծրագրում են շրջափակել շենքի բոլոր մուտքերը։

«Մեր գերագույն պահանջը մնացել է անպատասխան». ընդդիմությունը կրկին մեծ հանրահավաք է անելու

Ընդդիմությունը գիշերն անցկացնելու է հրապարակի հարակից պուրակում տեղադրված վրաններում։

ՀՀ կառավարության նիստը նախանշված է վաղը ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։

Դեկտեմբերի 22–ի լույս 23–ի գիշերն ընդդիմադիրները լուսացրին Հանրապետության հրապարակում խփած վրաններում։

Մոր և մանկան կենտրոնը միանալու է Փաշինյանի հրաժարականի պահանջով գործադուլին