Խուճապի չմատնվել. Շիրակում ուսումնավարժական միջոցառումներ են. ԱԻՆ

Շիրակի մարզի Բենիամին համայնքում իրականացվելու են բնակչության ազդարարման և տարհանման միջոցառումներ, որի ընթացքում կփորձարկվեն նաև էլեկտրաշչակները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա միացյալ համայնքի Ջրաձոր բնակավայրում իրականացվելու են բնակչության ազդարարման և տարհանման միջոցառումներ։

3-10 կամ 10-15 տարի ժամկետով ազատազրկում. ոստիկանությունը զգուշացնում է ընդդիմադիրներին

Իսկ դեկտեմբերի 24-ին, ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում նման միջոցառումներ կիրականացվեն Շիրակի մարզի Բենիամին համայնքում։ Դրանց ընթացքում կփորձարկվեն նաև էլեկտրաշչակները:

Հորդորում ենք նշված բնակավայրերի բնակչությանը՝ չանհանգստանալ և ակտիվ մասնակցել ուսումնավարժական միջոցառումներին: