ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել փոքրիկ դստեր՝ Կարինայի մասնակցությամբ։ Տեսանյութում երջանիկ մայրիկը օդում պահել է դստերն ու զվարճացնում է նրան։
«Ես միշտ պատկերացնում եմ, որ իմ լուսատիտիկը թևեր ունի և մեզանից գաղտնի պտտվում է տան շուրջը»,- գրել է Աննան։
Նրա երկրպագուները շատ են հավանել տեսանյութն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։
«Վախ, համովիկ, ինչ լավն է», «Հրեշտակ ջան», «Ուտելու աղջիկ»,- գրել են նրանք։
Տեսանյութը մի քանի ժամում դիտել է ավելի քան 38,000 օգտատեր։
Արցախցի կինը Երևանում լույս աշխարհ է բերել ութերորդ երեխային. լուսանկարներ
Հիշեցնենք` հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկի` Աննա Դովլաթյանի ու դերասան Դավիթ Աղաջանյանի առաջնեկը ծնվել է այս տարվա հուլիսի 4-ին։
Դավիթն ու Աննան 6 տարի ընկերություն անելուց հետո ամուսնացել են 2018 թվականի օգոստոսի 27-ին։
Նրանք պսակադրվել են Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում։