Սա քաղաքական հետապնդում է. Քաջարանի քաղաքապետը ՔԿ–ում է

Ենթադրվում է, որ Փարամազյանը հարցաքննվելու է ապօրինի հավաքներ կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում: Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

Նշենք, որ այսօր Փարամազյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։

«Ես հիմա դիրքերում եմ». Քաջարանի քաղաքապետին ՀՀ քննչական կոմիտե են հրավիրվել

«Ցավալին այն է, որ այսօր մարտական դիրքերը թողել եմ, որովհետև կանչել են հարցաքննության։ Այս իշխանություններին հերոս տղաներ ունենալը ձեռք չի տալիս, այսօր մենք մտահոգված ենք երկրի սահմանների պաշտպանությամբ, բայց եկեք տեսեք, թե իրենք ինչով են զբաղված», - ասաց քաղաքապետը։

Նա նշեց՝ հստակ չի կարող ասել, թե ինչ գործի շրջանակներում է կանչվել Քննչական կոմիտե։

Հավելենք, որ այս պահին Քննչական կոմիտեի շենքի բակում հավաքվել են մեծ թվով աջակիցներ։

Ենթադրվում է, որ Փարամազյանը հարցաքննվելու է ապօրինի հավաքներ կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։

ԱԱԾ-ն հեռախոսահամարներ է բաժանում ու հրահանգավորում է Գորիս-Կապան ճանապարհով անցնողներին

Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին և կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։

Նշենք, որ Սյունիքի մարզի շատ համայնքապետեր, այդ թվում՝ նաև Քաջարանի համայնքապետը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: