Հայկական բանակի համար արտադրված բաստուրման` Ռուսաստանի խանութում. ՀՀ–ում դեռ տեղյակ չեն

Թե ինչպես է «Զինվորի բաժինը» հասել Կրասնոյարսկի խանութ, Sputnik Արմենիան փորձել է պարզել ՀՀ պատկան կառույցներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Բանակի համար արտադրված «Զինվորի բաժին» գրությամբ բաստուրման ազատ կերպով վաճառվում է ՌԴ-ում։ Այս մասին այսօր ահազանգել է «Սպիտակ արջ» տելեգրամ-ալիքը։

Հայկական բանակի համար արտադրված բաստուրման` Ռուսաստանի խանութում. ՀՀ–ում դեռ տեղյակ չեն

Հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում նշված է, որ այն հայտնվել է Կրասնոյարսկի խանութներում:

Հրապարակման հեղինակը խնդրում է «նկատի ունենալ, որ այս ապրանքները նախատեսված չեն վաճառքի համար»:

Թե ինչպես է «Զինվորի բաժինը» հասել Կրասնոյարսկի խանութ, փորձեցինք պարզել ՀՀ պատկան կառույցներից։

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է Ռուսաստանին մատակարարվող լոլիկում հայտնաբերված վարակով

Նախ դիմեցինք ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղ հայտնեցին, որ հրապարակված դեպքից տեղյակ չեն, այս պահին նման ահազանգ չեն ստացել։ Բայց խոստացան ուսումնասիրել։

Սննդի անվտանգության պետական ծառայությունում էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ ներհայաստանյան շուկայում հիշյալ բաստուրմայի վաճառքի դեպքեր չեն արձանագրվել։

«ՍԱՊԾ աշխատակիցները հայաստանյան շուկայում նման արտադրանքի վաճառքի դեպքերի չեն հանդիպել։ Ահազանգ էլ չենք ստացել տեղական շուկայից»,– մեր հարցմանն ի պատասխան հայտնեց ծառայության մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։

Նշենք, որ լուսանկարի համաձայն, բանակի համար նախատեսված բաստուրման արտադրվել է «Բայազետ» ընկերությունում։
Ընկերության փոխտնօրեն Հարություն Կրպեյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց այդ փաստը` միաժամանակ նշելով, որ զինվորի համար նախատեսված վերջին բաստուրման արտադրվել է 2 տարի առաջ` 2018թ–ին։

«2018թ–ից մենք այլևս չենք մասնակցել մրցույթի, մանավանդ, որ վերջին 2 տարվա մեջ մրցույթ չի էլ հայտարարվել։ Բանակի սնունդը հիմա մատակարարվում է ճաշարանների միջոցով, և արտադրող ընկերություններից այլևս պետգնումներ չեն իրականացվում»,– ասաց Կրպեյանը։

Ինչ վերաբերում է տարածված լուսանկարին, ընկերության փոխտնօրենը չցանկացավ մեկնաբանել այն` չբացառելով, որ դա արվել է քաղաքական նպատակով։

Անարգել արտահանում. հայկական բաստուրման Ռուսաստան առաքելու սահմանափակումներ չկան

Հիշեցնենք` «Զինվորի բաժին» գրությամբ մսի պահածոների յուրացման աղմկահարույց գործով 2018թ–ին մեղադրանք էր առաջադրվել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Քրեական գործի դատաքննությունը դեռ ավարտված չէ։

Բանակի համար նախատեսված սննդամթերքի իրացման մեկ այլ դեպք էլ գրանցվել էր 2019թ–ի նոյեմբերին։ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել էր «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ «ԽԱՔ» ՍՊԸ արտադրության 6 տուփ 200գ-ոց թթվասեր, որը մատակարարել է «Ռուզ Մարտի» ՍՊԸ-ն:

Դեպքի մասին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում էր ներկայացրել ՀՀ դատախազություն։