ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները գիշերն անցկացրել են Երևանի Հանրապետության հրապարակում։ Ու հենց այս գիշեր Երևանում օդի ջերմաստիճանը նվազեց ու ձյուն տեղաց։
Չնայած անբարենպաստ եղանակին` ցուցարարները չընկրկեցին և գիշերեցին վրաններում։ Նրանք վառարան էին տեղադրել, որի միջոցով ոչ միայն փորձում էին տաքանալ, այլ նաև կարտոֆիլի պլեճ պատրաստել։
Հայրենիքի փրկության շարժման անդամները նշում են` այնքան են մնալու հրապարակում մինչև հասնեն իրենց նպատակին` Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։
Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում 16 ընդդիմադիր կուսակցություն միավորվել են «Հայրենիքի փրկության շարժում» միության տակ և, պարբերաբար բողոքի ակցիաներ իրականացնելով, պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։