Եվրամիությունը Հայաստանին 24 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

24 միլիոն եվրո արժողությամբ այս նոր հատկացումը ԵՄ-ի կողմից Հայաստանին Covid-19 համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող 92 մլն եվրո աջակցության բաղկացուցիչ մաս է
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 24 մլն եվրո դրամաշնորհ, որը նախատեսված է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: 

838 նոր դեպք, 18 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

ՀՀ-ում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրված «Covid -19 համավարակի դիմակայման պայմանագրի» շրջանակում նախատեսված «Միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագիր»-ի մշակման, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ դրական գնահատականի արդյունքում:

Բացի այդ, որոշում կայացնելիս հաշվի է առնվել մակրոտնտեսական կայունության բարեփոխումների առաջընթացի, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկության դրական գնահատականը:

Այս նոր հատկացումը ԵՄ-ի կողմից Հայաստանին Covid-19 համավարակի դիմակայման նպատակով տրամադրվող 92 մլն եվրո աջակցության բաղկացուցիչ մասն է՝ միտված օգնելու Հայաստանին Covid-19 ճգնաժամի դեմ պայքարում և ամրապնդելու երկրի տնտեսական և ֆինանսական դիմակայունությունը։

Կորոնավիրուսի դեմ պայքարն ուժեղացվում է. Գյումրու ԲԿ–ում թթվածին կարտադրեն