Երասխի բարձունքներն Ադրբեջանին չեն փոխանցվի. ՀՀ ՊՆ-ն հերքել է լուրերը

Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, իբր դեկտեմբերի 25-ին հայկական կողմը Երասխի ուղղությամբ պատրաստվում է Բաքվին հանձնել մի շարք դիրքեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանին փոխանցել Նախիջևանի Ինքնավարության Հանրապետությանը սահմանակից Երասխի մոտ գտնվող բարձունքները։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Որոտան գյուղի մեկ շինություն հայտնվել է վիճարկելի տարածքում. Սյունիքի մարզպետարան

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե իբր դեկտեմբերի 25-ին հայկական կողմը Երասխի ուղղությամբ պատրաստվում է Բաքվին հանձնել մի շարք դիրքեր: Գրում են` տեղի բնակիչները պնդում են, որ այդ բարձունքներում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին հրամայել են լքել դիրքերը։

«Նման բան չկա։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - ասաց Ալթունյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման թեման դարձել է ամենախնդրահարույց թեմաներից մեկը։ Սյունիքի մարզում որոշ դիրքերի հանձնումը և Գեղարքունիքում Սոթքի հանքավայրի մի մասի զիջումը քննադատության և բողոքի ալիք են առաջացրել Հայաստանում:

Բացի Որոտանից, ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Սյունիքի այլ բնակավայրերում. մարզպետ