Դադիվանքի հոգևորականներին ու խաղաղապահներին նվերներ կուղարկեն Մոսկվայից

Հունվարի սկզբին տոնական հավաքածուներ կստանան 150 ռուս զինվորականներն ու վանքի 10 սպասավորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Դադիվանքի հոգևորականներն ու տաճարը պահպանող ռուս խաղաղապահները Սուրբ ծննդյան տոնին նվերներ կստանան բարեգործական ակցիայի շրջանակում: Միջոցառման կազմակերպիչներն են Մոսկվայի պատմական կենտրոնում գտնվող Հարության տաճարն ու «Մարտական եղբայրություն» վետերանների համառուսաստանյան կազմակերպությունը:

«Արցախում ժամը վեցից վախում ես` թուրքը գա դեմդ, ասի` էս իմն ա». Դադիվանքի վանահոր երեցկին

Վանահոր սոցիալական գծով օգնական Դմիտրի Զախարովի խոսքով` եկեղեցին ամեն տարի փորձում է տոն կազմակերպել նրանց համար, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել։

«Սովորաբար մենք շնորհավորում ենք տարեց ծխականներին, մասնակցում տարածաշրջանային նախագծերին, նվերներ ենք ուղարկում Սիրիայի կիրակնօրյա դպրոցների երեխաներին։ Բայց 2020-ն առանձնահատուկ բարդ տարի էր, և մենք ուզում էինք ավելի շատ մարդկանց շնորհավորել: Այսպես ծնվեց նվերներ հավաքելու և դրանք Դադիվանք ուղարկելու գաղափարը։ Իսկ «Մարտական եղբայրության» մեր ընկերները ծանրոցը կհասցնեն Ղարաբաղ», - ասում է նա։Նշենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ հրադադարի մասին հայտարարության արդյունքում Քարվաճառի շրջանը Դադիվանք հետ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց ՌԴ խաղաղապահները վերահսկում են այն։ Ուխտավորները վանք են այցելում զինվորականների ուղեկցությամբ։

«Մարտական եղբայրություն» կազմակերպությունը կշնորհավորի նաև Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս սակրավորներին: Արդյունքում Սուրբծննդյան նվերներ կստանան ավելի քան 150 հոգի։

Նվերներն ուղարկելու հարցում օգնում են հավատացյալները։ Ոմանք ակցիային մասնակցելու համար նույնիսկ աշխատանքի չեն գնում։

Դադիվանքի հոգևորականներին ու խաղաղապահներին նվերներ կուղարկեն Մոսկվայից

«Ես աշխատում եմ դպրոցում, բայց այսօր խնդրել եմ, որ չգնամ, - պատմում է կամավոր Տատյանա Սոլոդուխան: - Մանկուց մասնակցում եմ նման միջոցառումների, ուզում եմ, որ խաղաղապահներն ուրախանան մեր նվերներից։ Մենք հատուկ ընտրել ենք և՛ փաթեթավորումը, և՛ բացիկները»։

«Մեր կամավորները միայն հավատացյալները չեն, բայց բոլորը սրտանց են օգնում,– պատմում է Օլգա Բոկատայան: – Մենք բոլորս խաղաղ ծառայություն ենք մաղթում Ղարաբաղում առաքելություն իրականացնող զինվորականներին»։

Դադիվանքի հոգևորականներին ու խաղաղապահներին նվերներ կուղարկեն Մոսկվայից

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են