Փոխնախարարներից մեկն ազատվել է աշխատանքից

Պաշտոնյան կարծում է, որ ինքն առանց աշխատանքի չի մնա. նա արդեն այլ առաջարկ է ստացել նախարարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը Սաիյանը հաստատեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Մինչ այս պահը դիմում չենք ստացել». ՔԿ նախագահի տեղակալն ազատվե՞լ է պաշտոնից

«Ըստ ամենայնի, միջնորդությունն արդեն ներկայացվել է, պաշտոնական որոշում դեռ չկա։ Կարծում եմ` առանց աշխատանքի չեմ մնա։ Ես արդեն այլ առաջարկ եմ ստացել նախարարից։ Ամեն ինչ կարգին է։ Առայժմ պաշտոնական որոշում չկա», - ասաց Սաիյանը։

Նշենք, որ Սաիյանը երկար ժամանակ եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալը, այնուհետև փոխնախարար է նշանակվել։ Այդ պաշտոնում նա համակարգում էր կենսաթոշակների և նպաստների վճարումը։ Նա սոցիալական ապահովության համակարգի փորձառու մասնագետներից մեկն է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին նախարար նշանակվեց Մեսրոպ Առաքելյանը, որն այդ պաշտոնում փոխարինեց Զարուհի Բաթոյանին։