Արցախի ավելի քան 800 բնակիչ բուժօգնություն են ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում

Ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանն ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի այլ բնակավայրերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Արցախի ավելի քան 800 բնակիչներ մասնագիտական բժշկական օգնություն են ստացել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում:

Ռուս խաղաղապահներն ավարտին են հասցնում Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատը (МОСН՝ ՀՆԲՋ)   շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:

ՀՆԲՋ-ի կազմի ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքն ապահովելու համար: Նախորդ 24 ժամվա ընթացքում բժշկական օգնություն է ցուցաբերվել Գիշի բնակավայրի 35 բնակիչների։

«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 800 բնակիչներ որակյալ բուժօգնություն են ստացել ՊՆ դաշտային հոսպիտալում, այդ թվում՝ 100 երեխա։ Դիմած բոլոր քաղաքացիները շարժական հոսպիտալում որակյալ թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագիտացված մասնագետների զննումից հետո ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղի բնակիչները, որպես կանոն, դիմում են տարբեր խրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման, ատամնաբուժական օգնության տրամադրման հարցով:

ՀՆԲՋ-ի ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղադրվել․ ՌԴ պաշտպանության նախարարություն

Ավելի վաղ հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումները ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից տեղափոխվել էին Երևան, որտեղից շարասյունը 300 կմ անցնելով` Երևանից Ստեփանակերտ էր հասել։

Հնարավոր է նաև վիրահատություն անել. Ստեփանակերտի դաշտային հոսպիտալը` լուսանկարներով