Երևանում գազապաստարան կա՞

«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Օհանյանն ասաց՝ որտեղ է գտնվում գազապաստարանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Երևանում գազապաստարան իսկապես կա, քաղաքի կենտրոնում է գտնվում։ Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Օհանյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի հարցին։

Երևանի քաղաքապետարանն ուզում է «Զվարթնոց» տանող այլընտրանքային ճանապարհ կառուցել

Իսպիրյանը հարցրել էր՝ Երևանում գազապաստարան կա՞, թե դա միֆ է։

Փոփոխություններ Երևանի ավագանիում. ո՞վ է դուրս եկել «Իմ քայլից» կամ հանձնել մանդատը

«Դա գաղտնի թեմա է ու ենթակա չէ հանրայնացման։ Ասեմ, որ քաղաքի կենտրոնում կա, բայց այնպես չէ, որ բարեկարգ վիճակում է», - ասաց Օհանյանը։

Նա նշեց` չի բացառվում, որ այն օգտագործվի զբոսաշրջային նպատակով։

Երևանը նոր փոխքաղաքապետ ունի. ո՞վ է նա