Ողբերգական դեպք Մասիսում. մեքենան հայտնվել է ջրատարում, կա մեկ զոհ, մեկ տուժած

Ե՛վ մահացածին, և՛ տուժածին հայտնաբերելել են մեքենայից դուրս։ Երկուսն էլ երիտասարդ տղամարդիկ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արարատի մարզում ողբերգական պատահար է գրանցվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկին էլ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Խոշոր վթար Արմավիրում․ 6 հոգու հիվանդանոց են տեղափոխել

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 01։00-ի սահմանում։

««Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ Տեղի ուժերով ջրատարից դուրս է բերվել 37-ամյա Արտակ Դալլաքյանը, որին բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փրկարարները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արբաթ գյուղի բնակիչ 28-ամյա Արմեն Սեդրակյանի դին և այն մոտեցրել շտապօգնության մեքենային»,- գրում է կայքը։

Ողբերգական ավտովթար Երևանում. 32-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է նետվել