Վլադիմիր Պուտինն 9-ամյա Դիմայի հետ սահել է Կարմիր հրապարակում` իրականացնելով նրա երազանքը

Տղայի երազանքը ՌԴ նախագահն իրականացրել է «Ցանկությունների տոնածառ» ակցիայի շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իրականացրել է Չելյաբինսկի մարզում բնակվող 9-ամյա Դիմայի երազանքը և նրա հետ միասին Կարմիր հրապարակում դուրս է եկել սահելու: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վլադիմիր Պուտինը հստակ խնդիր է դրել ռուսական հատուկ ծառայությունների առաջ

Տղայի երազանքը ՌԴ նախագահն իրականացրել է «Ցանկությունների տոնածառ» ակցիայի շրջանակներում։ Նշենք, որ Դիմայի երազանքն էր «լինել Կարմիր հրապարակում, սահել չմուշկներով և տեսնել, թե որտեղ է Կրեմլում աշխատում ՌԴ նախագահը»:

Նախագահը խոստացել էր սահել 9-ամյա տղայի հետ։

Հավելենք, որ անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ իրականացվել է Տուլսկի մարզից 10-ամյա Սաշայի երազանքը, որը ցանկանում էր պանդայի գրկել:

Տղան ծնողների հետ այցելել էր Մոսկվայի կենդանաբանական այգի, որտեղ աշխատակիցների ուղեկցությամբ շրջել էր հատուկ վարժեցման սրահներում և հանդիպել պանդային:

Պուտինն ասաց` ինչու մինչ այժմ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ