Պուտինն օրենք է ստորագրել. ՌԴ նախկին նախագահը ցմահ սենատորության իրավունք կստանա

Օրենքը հստակեցնում է, որ Դաշնության խորհրդի կազմում, բացի յուրաքանչյուր տարածաշրջանի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներից, ընդգրկվում են նաև ՌԴ-ի 30-ից ոչ ավելի ներկայացուցիչներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դաշնության խորհրդի ձևավորման կարգի մասին դաշնային օրենքը, որով երկրի ղեկավարը նախագահական լիազորությունները դադարեցնելուց հետո կարող է սենատոր դառնալ և ցմահ քվոտայի հավակնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վլադիմիր Պուտինն 9-ամյա Դիմայի հետ սահել է Կարմիր հրապարակում` իրականացնելով նրա երազանքը

Օրենքի համաձայն՝ ՌԴ նախկին նախագահը սենատորի կարգավիճակ է ձեռք բերում Դաշնության խորհրդին անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ դիմում ներկայացնելու պահից: Դիմումը կարող է ներկայացվել լիազորությունների դադարեցման օրվանից հետո երեք ամսվա ընթացքում: Նախագահը, որի լիազորությունները դադարեցվել են նախքան օրենքի ընդունումը, կարող է դա անել ցանկացած ժամանակ։

Օրենքը հստակեցնում է, որ Դաշնության խորհրդի կազմում, բացի յուրաքանչյուր տարածաշրջանի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներից, ընդգրկվում են նաև ՌԴ-ի 30-ից ոչ ավելի ներկայացուցիչներ, որոնց նշանակում է նախագահը և որոնցից ոչ ավելի, քան յոթը կարող են նշանակվել ցմահ։ Սենատորների լիազորությունները ցմահ իրականացնող ՌԴ ներկայացուցիչներ կարող են նշանակվել այն քաղաքացիները, որոնք պետական և հասարակական գործունեության ոլորտում երկրին մատուցած ակնառու ծառայություն ունեն:

Վլադիմիր Պուտինը հստակ խնդիր է դրել ռուսական հատուկ ծառայությունների առաջ

ՌԴ ներկայացուցիչ-սենատորները նախագահի հրամանագրով նշանակվում են վեց տարի ժամկետով կամ ցմահ (ոչ ավելի, քան յոթ մարդ)։ Սենատորների նշանակումը նախագահի իրավունքն է, բայց ոչ պարտականությունը, և կարող է իրականացվել ցանկացած ժամանակ՝ նրա հայեցողությամբ:

«Դաշնության խորհրդի ձևավորման կարգի մասին» օրենքի նոր ձևակերպման հեղինակը ՌԴ նախագահն է: Փաստաթուղթը ստորագրվել է Սահմանադրության փոփոխությունների իրականացման շրջանակներում։

Մարդիկ աջակցություն էին հայտնում նախագահին և նրա գործերին, ոչ թե Պուտինի ընտանիքին. Պեսկով