Մոսկվայում ՊԴԾ փոխգնդապետը երկտող է թողել ու ինքնասպան եղել

Թեև տղամարդը գրել է, որ ինքնակամ է այդ քայլին դիմում, իրավապահ մարմինները դեպքի փաստով ստուգում կանցկացնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության փոխգնդապետն ինքնասպան է եղել Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին այսօր հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում։

Շուշիի բնակիչն ինքնասպան է եղել Երևանում` նետվելով տուն-ինտերնատի պատուհանից

«Երկուշաբթի առավոտյան Ցանդերի փողոցում (Օստանկինոյի շրջան) դի է հայտնաբերվել։ ՌԴ ՊԴԾ աշխատակից, փոխգնդապետ, բաժանմունքի պետի տեղակալ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ սպայի տանը հայտնաբերված երկտողում նշված է, որ  փոխգնդապետն ինքնակամ է այդ քայլին դիմել։

Չնայած դրան՝ իրավապահ մարմինները դեպի առիթով ստուգում կանցկացնեն։

Ծառայությունում ՌԻԱ Նովոստիի հարցմանն ի պատասխան չեն մեկնաբանել աշխատակցի մահվան մասին լուրը։

Արմավիրում կանխվել է 24–ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա սպառնում էր նետվել աշտարակից

Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայությունը հատուկ ծառայություն է, որի գործառույթը բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի ու իշխանության դաշնային մարմինների շենքերի անվտանգության ապահովումն է։