«Մեր գերագույն պահանջը մնացել է անպատասխան». ընդդիմությունը կրկին մեծ հանրահավաք է անելու

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայմանավորված ինչ քայլեր են սպասվում վաղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Վաղն առավոտից ընդդիմադիր ուժերը ողջ հանրապետությունում շարունակելու են զանգվածային բողոքի ակցիաները։ Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող բողոքի ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիրները գիշերը Հանրապետության հրապարակում են անցկացնելու

«Վաղը նորից հայտարարում ենք գործադուլ և դասադուլ։ Բացի այդ, ժամը 16։00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում` մեծ հանրահավաքի։ Բոլորը պետք է հասկանան` մեր գերագույն պահանջը մնացել է անպատասխան»,–ասաց Սաղաթելյանը։

Նա հայտնեց նաև, որ կդիմեն ավելի կտրուկ գործողությունների։ Ընդդիմադիր ուժերն այժմ կառավարության շենքի շուրջ երթ կանեն, որից հետո գիշերը կանցկացնեն հրապարակում։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։

Մոր և մանկան կենտրոնը միանալու է Փաշինյանի հրաժարականի պահանջով գործադուլին