ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսով պայմանավորված` Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ է եղել ԲԿ-ում ունենալ թթվածնային կայան: Տեղեկությունը կենտրոնը հայտնում է Facebook–ի էջում։
«Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է Գյումրի ԲԿ-ի տարածքում կառուցել թթվածնային կենտրոն: Մոտ 100 մլն դրամ գումարի շրջանակում, որը կառավարությունն է հատկացրել, կառուցվեց թթվածնի արտադրության և մատակարարման կենտրոնի շենքը»,–նշված է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
«Գյումրի» ԲԿ–ի թթվածնի կենտրոնը ոչ միայն կարտադրի, այլև անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաև մարզի մյուս բուժհաստատություններին:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 537–ով և դարձել 154 602:
Գրանցվել է մահվան 2673 դեպք (+17)։
Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:
Կպաշտպանե՞ն արդյոք հին պատվաստանյութերը բոլորովին նոր՝ բրիտանական կորոնավիրուսից