Ղարաբաղում ևս 8 զինծառայողի աճյուն են հայտնաբերել

Որոնողական աշխատանքները շարունակվելու են Հադրութի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Շուշիի շրջաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik.Արցախի Մարտունու, Հադրութի և Ֆիզուլու շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է պատերազմի ժամանակ զոհված փրկարարներին

«Նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 22-ը որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի աճյուն»,-հավելեց նա։

Թադևոսյանի խոսքով՝ որոնողական աշխատանքներն այսօր շարունակվելու են Հադրութի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Շուշիի շրջաններում։ Աշխատանքներին կմասնակցեն 5 ջոկատ (100 և ավելի մարդ), ինչպես նաև զինծառայողների հարազատները:

Հիշեցնենք, որ որոնողափրկրարական աշխատանքների արդյունքում երեկ հայտնաբերվել էին 61 օր անհայտության մեջ գտնվող երկու քաղաքացի՝ հայր և որդի։ Նրանք Հադրութի բնակիչներ Միքայել և Գեղամ Պետրոսյաններն են, որոնք այժմ բուժզննում են անցնում հիվանդանոցում և գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։