Կարճ ժամանակում Ղարաբաղում դաշտային ավտոպարկ է տեղակայվել

Ավտոպարկի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս օրական ավելի քան 10 միավոր ավտոմեքենա և զրահատեխնիկա վերանորոգել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երկու շաբաթվա ընթացքում Խոջալուի շրջանում դաշտային ավտոտեխնիկական համալիրի տեղակայման աշխատանքներ են իրականացվել` ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների ամենօրյա գործունեությունն ապահովող ավտոմեքենաների և զրահատեխնիկայի վիճակը վերահսկելու, տեխնիկական սպասարկում ու վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Կարճ ժամանակում Ղարաբաղում դաշտային ավտոպարկ է տեղակայվել

6 հազար քառակուսի մետր տարածքում տեղ է հատկացվել ավելի քան 360 միավոր տեխնիկայի համար, բացվել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման կետեր, հսկիչ-տեխնիկական կետ, կոնտեյներային լցակայան, ավտոմոբիլային գույքի պահեստ: Կահավորվել են մուտքի ուղիները, հիմնական և պահեստային ելքերը ՝ առաջադրված խնդիրների կատարման ժամանակ տեխնիկան առանց խոչընդոտի դուրս բերելու համար:

Թույլ չեն տվել, որ որևէ լուրջ միջադեպ լինի․ Շոյգուն` Ղարաբաղի ու խաղաղապահների մասին

Ավտոպարկի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս օրական ավելի քան 10 միավոր ավտոմեքենա և զրահատեխնիկա վերանորոգել:

Դաշտային ավտոպարկը կօգնի տրանսպորտի անխափան աշխատանք ապահովել սահմանված պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահների ամենօրյա գործունեության համար:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են