«Իմ քայլը» մինչև ժամը 18։00–ն ժամանակ ունի. Երևանի կենտրոնում վրաններ են տեղադրում

Ընդդիմադիր ուժերը սպասում են իմքայլականների արձագանքին, բայց զուգահեռ պատրաստվում են գիշերը հրապարակում անցկացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ընդդիմադիր ուժերը պատրաստվում են վրաններ տեղադրել Հանրապետության հրապարակում` այսօր այնտեղ գիշերելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Եղանակը ցուրտ է, բայց մենք ամուր ենք, վճռական։ Հետքայլ չկա, նահանջ չկա։ Մինչև ժամը 18։00-ն ժամանակ ենք տալիս «Իմ քայլը» խմբակցությանը, որպեսզի պատվիրակությունով ներկայանան «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը և քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` հաշվի առնելով, որ խորհրդարանական երկիր ենք, վերջին հաշվով Փաշինյանի հրաժարականի հարցը լուծվելու է խորհրդարանում։ Սաղաթելյանն ասաց նաև, որ սպասում են «Իմ քայլի» արձագանքին, իսկ մինչ այդ կտեղադրեն վրանները։

Նշենք, որ ոստիկանները չեն թույլատրում, որ վրաններ տեղադրեն` ասելով, որ նման թույլտվություն չկա։

«Իմ քայլը» մինչև ժամը 18։00–ն ժամանակ ունի. Երևանի կենտրոնում վրաններ են տեղադրում

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։ 

Մոր և մանկան կենտրոնը միանալու է Փաշինյանի հրաժարականի պահանջով գործադուլին