Հայաստանում փակ ճանապարհներ կան

Որոշ հատվածներում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԻՆ–ի` Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Ախուրյանի և Անիի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում ձյուն է գալիս։

Խոշոր վթար Արմավիրում․ 6 հոգու հիվանդանոց են տեղափոխել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Ողբերգական ավտովթար Երևանում. 32-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։