«Ես հիմա դիրքերում եմ». Քաջարանի քաղաքապետին ՀՀ քննչական կոմիտե են հրավիրվել

Մանվել Փարամազյանը կարծում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, սակայն, մեծ առումով, նա զարմացած չէ իշխանության քայլերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ոչ միայն չի ձերբակալվել, այլ նաև հենց այս պահին դիրքերում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ինքը` Փարամազյանը։

«Դա բոլոր կարմիր գծերից անդին է». ի՞նչ հոդվածով են ձերբակալել Գորիսի քաղաքապետին

Նշենք, որ տարբեր ԶԼՄ–ներով լուրեր են շրջանառվում, որ Փարամազյանը ձերբակալվել է։

«6 ամիս առաջ հարուցված քրգործ կար` վիճաբանության հետ կապված։ Ինձ ծանուցագիր է եկել դրա վերաբերյալ և կանչել են քննչական կոմիտե։ Ծանուցագրում նշված է, որ մեղադրյալի կարգավիճակ ունեմ, ինչն ինձ համար անհասկանալի է։ Մյուս կողմից` այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է»,–ասաց Փարամազյանը։

Նրա խոսքով` այս ամենի մեջ, բնականաբար, քաղաքական ենթատեքստ կա։ Փարամազյանն, ի դեպ, վաղը ներկայանալու է քննչական մարմին։

Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է Փաշինյանի տակտիկական նահանջը կազմակերպելու համար. Մելիքյան

ՀՀ քննչական կոմիտեից էլ հայտնեցին` հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարանի համայնքի ղակավարն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե։

Վերջինս, սակայն, չի ներկայացել քննչական մարմին և կապ է հաստատել վարույթն իրականացնող քննիչի հետ` խնդրելով ներկայանալ վաղը: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին:

Գորիսի քաղաքապետը կոչ է անում արգելել Փաշինյանի մուտքը Սյունիք