Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արտակ Բեգլարյանը ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՄԻՊ–ի գրասենյակը Facebook-ի էջում։ 

Արտակ Բեգլարյանը այցելել է Մեծ Շեն ու Հին Շեն գյուղեր` ծանոթացել իրավիճակին

«Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից»,–նշված է հաղորդագրության մեջ:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արտակ Բեգլարյանը կնշանակվի ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

ԱՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ վաղը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով, որն ուղիղ եթերով կհեռարձակվի ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով:

Արցախում չգտնվող լրագրողները կարող են իրենց հարցերը նախապես նամակով ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ն:

Ձմռանը հումանիտար ճգնաժամը կարող է սրվել. Արցախի ՄԻՊ–ը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստիին