Արցախն ու խաղաղության հաստատումը` ռուսների համար ամենանշանավոր իրադարձությունների ցանկում

Որպես 2020 թվականի գլխավոր միջազգային իրադարձություն` ռուսաստանցիներն առանձնացրել են կորոնավիրուսի համավարակը (42%), մարտական գործողություններն Արցախում ու Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղություն հաստատելը (28%)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանցիների կարծիքով՝ 2020 թվականի ամենակարևոր հաղթանակներն են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերումը (10%), Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցումը (8%) ու Մեծ հաղթանակի 75-ամյակը (4%)։ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնն իր կայքում հրապարակել է 2020 թվականի ռուսաստանցիների ամենահիշվող իրադարձությունների թեմայով հարցման արդյունքները։

Թույլ չեն տվել, որ որևէ լուրջ միջադեպ լինի․ Շոյգուն` Ղարաբաղի ու խաղաղապահների մասին

Նշվում է՝ որպես 2020 թվականի գլխավոր միջազգային իրադարձություն ռուսաստանցիներն առանձնացրել են կորոնավիրուսի համավարակը (42%), մարտական գործողություններն Արցախում ու Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղություն հաստատելը (28%), ՌԴ սահմանադրական փոփոխությունների ընդունումը (25%), Covid-19-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի մշակումը (25%) և ընտրությունները Բելառուսում (23%)։

Ռուսաստանցիների համար տարվա քաղաքական գործիչը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինը․ հարցման մասնակիցների 38%-ը նրա անունն են տվել։ Հետո մեծ տարբերությամբ գալիս են Միխայիլ Միշուստինը (17%), Սերգեյ Շոյգուն (15%),Սերգեյ Լավրովը (9%) Վլադիմիր Ժիրինովսկին  (7%) և այլ գործիչներ։

2020 թվականի ամենասիրված հեռուստահաղորդումների եռյակում են «Ռոսիա -1» հեռուստաընկերության հաղորդումները՝ «Вести» և «Воскресный вечер с Владимиром Соловьевым» (6-ական տոկոս յուրաքանչյուրը) և «60 минут» (5%)։

Ինչպես է Պուտինն արձագանքել Նարիշկինի և Ադրբեջանի վերնախավի կապի մասին լուրերին

2020 թվականի ամենադիտվող YouTube-ալիքներն են «ВДудь» (4%) և «Редакция» (2%) ալիքները։

Ռուսաստանցիների կարծիքով՝ տարվա լրագրող են Վլադիմիր Սոլովյովը (6%), Յուրի Դուդն ու Օլգա Սկաբեևան (յուրաքանչյուրը` 2-ական տոկոս)։ Տարվա ամենասիրված լրագրողների հնգյակն ամփոփում են Վլադիմիր Պոզներն ու Ալեքսեյ Պիվովարովը (յուրաքանչյուրը 2-ական տոկոս)։

Ռուսաստանցիների վարկածով՝ տարվա ԶԼՄ են համարվում «Առաջին ալիքը» (9%), «Ռոսիա-1»–ն (6%) ու «Ռոսիա-24»–ը (4%)։

Հարցմանը մասնակցել են 1,6 հազար մարդ։

Տաթևիկ Կարապետյանը Ռուսաստանի լավագույն երիտասարդ առաջնորդների 100-յակում է