Արցախում բարձրաստիճան ուժայիններ են ազատվել պաշտոններից. մեկը նախագահի խորհրդական կդառնա

Երկու պաշտոնյաններն էլ իրենց լիազորությունները ստանձնել էին այս տարվա մայիսին` նախագահական ընտրություններից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատել է միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Մեկը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանն է, մյուսը` ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը:

Արցախի Հանրապետության կառավարության աղբյուրները Sputnik Արմենիային հայտնեցին, որ Հակոբջանյանը կտեղափոխվի նախագահի աշխատակազմ և կդառնա Հարությունյանի խորհրդականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը նույնպես հրաժարվել է պաշտոնից։ Մեզ հաջողվել էր պարզել, որ նա նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար։

Հիշեցնենք` և՛ Հակոբջանյանը, և՛ Աղաջանյանը նշանակվել էին այս տարվա մայիսին`նախագահական ընտրություններից հետո։