Արայիկ Հարությունյանի 3 խորհրդականներն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են Արցախի նախագահի խորհրդականներ Ռուզաննա Սարգսյանը, Էմիլ Բաբայանը և Կարեն Ներսիսյանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։  Պպաշտոնական էջում հրապարակված են համապատասխան հրամանագրերը։

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Օհանջանյանն ազատվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հրանտի Հայրիյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար»,–նշված է հրամանագրերում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կամո Աղաջանյանը նշանակվել է ՀՀ–ում Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Իսկ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ոստիկանության պետի պաշտոնից:

Նրանց հրամանագրերը նույնպես հրապարակվել են նախագահականի կայքում։

Մանե Թանդիլյանը պաշտոն ստացավ Արցախում